среда, 25 января 2012 г.

Աշակերտների անսպասելի ցույցը…

Այսօր Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտները, որոնց այժմ հյուրընկալել է N6 հիմնական դպրոցը, անսպասելի ցույց էին կազմակերպել: Գրեթե բոլոր դասարանները դուրս էին եկել դպրոցից և, բակում հավաքված, գոչ էին անում` “Ո՛չ ցրտին”:



 Ոչ ոք գոհ չէ դասասենյակների ջեռուցումից: N2-ի տնօրենի խոսքերով` <<…երեխաներն ուղղակի սովորել են տաք դասարաններին, և այժմ նրանց համար անսովոր է նման ցածր ջերմաստիճանը: Սակայն սա ընդամենը ժամանակավոր խնդիր է. արդեն արվում են անհրաժեշտ ձեռնարկումները>>:


Բայց աշակերտներին այս պատասխանը, ինչպես երևում է, չի բավարարում. ձմեռը վաղուց սկսվել է, և հիմա արդեն ուշ է խոստումների համար, քանի որ նախկին խոստումները չեն իրականացվել: Մյուս կողմից` դպրոցի տնօրինությունը բացասաբար չէ  վերաբերվում երեխաների` բողոքի այս ձևին` ասելով, որ նրանք ընտրել են իրավունքների համար պայքարի ժողովրդավարական ուղին: 




Հիշեցնենք, որ Կապանի N2 ավագ դպրոցի շենքը այժմ վերակառուցվում է: Բայց արդյո՞ք այդ աշխատանքները կհասնեն իրենց ավարտին, և արդյո՞ք այդ շենքը կկոչվի “Կապանի N2 ավագ դպրոց”. ոչ ոք ստույգ չգիտի: Մարզային և հանրապետական  կառավարության ներկայացուցիչների խոսքերը արդեն վստահություն չեն ներշնչում, իսկ աշակերտները չեն բավարարվում ուղղակի խոսքերով:
Ինչևէ, հուսով ենք, որ այս իրադարձությունները կսթափեցնեն կրթության ոլորտի` կոնկրետ այս հարցով զբաղվող մարմիններին: Անհամբեր սպասում ենք ԱԿՆՀԱՅՏ փոփոխությունների:



Комментариев нет:

Отправить комментарий