вторник, 31 января 2012 г.

Ախ, այս ճանապարհները…

Սիրելի՛ կապանցիներ,մի քանի օր է, ինչ գեղեցիկ ձյուն է տեղում: Բայց այն խնդիրներ է առաջացնում թե՛  հետիոտների, թե՛ վարորդների մոտ: 







 Միայն այսօր, ձյունապատ ճանապարհների պատճառով, մեր փոքրիկ քաղաքում տեղի են ունեցել շատ ավտովթարներ, որոնցից են` Մ.Հարությունյան, Ս. Շահումյան, Ռ. Մինասյան փողոցներինը: Ընդ որում, Ռ.Մինասյան փողոցի վրա իրար են բախվել միանգամից 3 մեքենա:







Հայտնի է նաև, որԵրևան-Կապան մայրուղին նույնպես վատ վիճակում է և շատ դժվարանցանելի բքի, մառախուղի պատճառով: Նույնիսկ որոշ ճանապարհահատվածներում(հատկապես Գորիսի շրջանում) մեքենաները տեղաշարժվում են ճանապարհը սպասարկողների օգնությամբ.տեղ-տեղ առկա է մերկասառույց:






Հարգելի՛ վարորդներ,եղե՛ք ուշադիր: Իսկ դուք` սիրելի՛ անցորդներ,զգույշ անցեք փողոցը: Փորձենք զերծ մնալ դժբախտ պատահարներից:

 Բարի երթ:

суббота, 28 января 2012 г.

Շնորհավորհում ենք Հայոց բանակի 20-ամյակը


                                     
  Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը և մեկնարկը թե՛ ազգային պետականության վերականգնման, թե՛ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար:
  1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
  Այսօր արդեն Հայոց բանակը 20 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն բավականին կայացել է և հիմա հեշտությամբ է լուծում այնպիսի խնդիրները, որոնք առաջ դժվարանցանելի էին:


  Կապանում նույնպես անցկացվեցին մի շարք միջոցառումներ այս կապակցությամբ:
  N1 և N2 հիմնական դպրոցի աշակերտները այցելել էին Կապանի 54 122 զորամաս` շնորհավորհելու ծառայողներին: Նրանք հայրենասիրական ոգով արտասանում էին հայրենիքին նվիրված խոսքեր: Դահլիճը լիքն էր զինվորներով, ովքեր մեծ ուրախությամբ էին դիտում կազմակերպված միջոցառումը: Երեխաները երգեցին հայրենասիրական երգեր: Անգամ պարեցին:






  Զինծառայողները նույնպես փոքրիկ մշակութային ելույթ էին պատրաստել ի պատասխան դպրոցականների ելույթին: Նրանք ներկայացան մի խումբ երաժշտական և ասմունքի կատարումներով` զարմացնելով թե՛ սպայական կազմին, թե՛ հյուրերին:

 

 Միջոցառմանը հաջորդեց փոքրիկ էքսկուրսիան զորամասով:





ՀԱՅՐԵՆԻՔՍ ԵՍ ԵՄ, ԸՆՏԱՆԻՔՍ, ՄԱՅՐԵՆԻՍ, ԱԶԳՍ ԵՎ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՒՐ ԿՀԱՍՑՆԵՄ ԻՄ ԶԵՆՔԻ ՓԱՌՔԸ:
  


  Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում նույնպես միջոցառում էր կազմակերպվել: Սկզբում կայացավ զինվորական նիստը, հետո սկսվեց համերգային ծրագիրը:

среда, 25 января 2012 г.

Աշակերտների անսպասելի ցույցը…

Այսօր Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտները, որոնց այժմ հյուրընկալել է N6 հիմնական դպրոցը, անսպասելի ցույց էին կազմակերպել: Գրեթե բոլոր դասարանները դուրս էին եկել դպրոցից և, բակում հավաքված, գոչ էին անում` “Ո՛չ ցրտին”:



 Ոչ ոք գոհ չէ դասասենյակների ջեռուցումից: N2-ի տնօրենի խոսքերով` <<…երեխաներն ուղղակի սովորել են տաք դասարաններին, և այժմ նրանց համար անսովոր է նման ցածր ջերմաստիճանը: Սակայն սա ընդամենը ժամանակավոր խնդիր է. արդեն արվում են անհրաժեշտ ձեռնարկումները>>:


Բայց աշակերտներին այս պատասխանը, ինչպես երևում է, չի բավարարում. ձմեռը վաղուց սկսվել է, և հիմա արդեն ուշ է խոստումների համար, քանի որ նախկին խոստումները չեն իրականացվել: Մյուս կողմից` դպրոցի տնօրինությունը բացասաբար չէ  վերաբերվում երեխաների` բողոքի այս ձևին` ասելով, որ նրանք ընտրել են իրավունքների համար պայքարի ժողովրդավարական ուղին: 




Հիշեցնենք, որ Կապանի N2 ավագ դպրոցի շենքը այժմ վերակառուցվում է: Բայց արդյո՞ք այդ աշխատանքները կհասնեն իրենց ավարտին, և արդյո՞ք այդ շենքը կկոչվի “Կապանի N2 ավագ դպրոց”. ոչ ոք ստույգ չգիտի: Մարզային և հանրապետական  կառավարության ներկայացուցիչների խոսքերը արդեն վստահություն չեն ներշնչում, իսկ աշակերտները չեն բավարարվում ուղղակի խոսքերով:
Ինչևէ, հուսով ենք, որ այս իրադարձությունները կսթափեցնեն կրթության ոլորտի` կոնկրետ այս հարցով զբաղվող մարմիններին: Անհամբեր սպասում ենք ԱԿՆՀԱՅՏ փոփոխությունների: